Ներքին 5 տարի առաջ - 23:40 12-06-2021

Մի փոքր լարենք մեր ուշադրությունը և կհասկանանք՝ որտեղ է ճիշտը, և որտեղ է սուտը․ Արտաշես Ալեքսանյան

Երևի մի փոքր անսովոր է, չէ՞, որ ոչ մեկին չենք հայհոյում։ Այս մասին այսօր Սևան քաղաքում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կազմում պատգամավորի թեկնածու Արտաշես Ալեքսանյանը։

Դերասանը կրկնօրինակեց Փաշինյանի ջղագրգիռ ելույթներից մեկը և դա որակեց հիստերիկություն։

«Դա այն զենքն է, որն օգտագործում են, ժողովուրդ, ձեզ կուրացնելու, խլացնելու համար։ Նրանք պատմությունը մի քիչ ուսումնասիրելով, ուսումնասիրելով Հիտլերի, Մուսոլինիի ելույթները՝ կրկնօրինակում են, գալիս են, ուզում են ձեզ փոխանցել։ Ես ձեզ խնդրում եմ՝ եղեք աչալուրջ։ Աստված մարդուն ստեղծելուց տվեց աչք՝ տեսնելու այն, ինչ պետք է տեսնի, տվեց ականջ՝ լսելու այն, ինչ պետք է լսի և լեզու՝ խոսելու այն, ինչ պետք է խոսի։ Ուրեմն մի փոքր լարենք մեր ուշադրությունը և կհասկանանք, թե որտեղ է ճիշտը, և որտեղ է սուտը»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող