Ներքին 5 տարի առաջ - 22:55 12-06-2021

Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը․ Արցախի ոստիկանություն

Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

«Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում։

Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1979թ.) դիմումն այն մասին, որ հունիսի 10-ին անհայտ անձը զանգել է իրեն և ներկայացել որպես «Արմենպրեսս» լրատվականի աշխատակից՝ ոմն Արմեն, ով իր հետ զրուցելով իրեն թվացել է թե ճանաչում է վերջինիս, քանի որ ամիսներ առաջ նշված լրատվականից հարցազրույց էին վերցրել իրենից, և խնդրել է պարտքով 40.000 ՀՀ դրամ, 140.000 ՀՀ դրամ և այնուհետև 150.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գտնվող իր եղբորը, որը ծառայում է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով