Ներքին 5 տարի առաջ - 19:50 12-06-2021

Ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն, թող իրենց աչքի մեջի գերանը տեսնի․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն, թող իրենց աչքի մեջի գերանը տեսնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։

«Ինչպես այս երեք տարիներին որոշակի իմաստով թիրախավորվել է Եկեղեցին՝ բոլոր առումներով, նույն վիճակն էլ հիմա է՝ ավելի խտացված գույներով։ Խորհուրդ կտայի, որ նույն հոխորտանքով և նույն պողպատով խոսեր Ալիևի և մեր թշնամիների մասին։ Ասելիքս սա է, չեմ ուզում մեկնաբանել իրենց ասածները»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ոչ թե իրենք են վարկաբեկում, այլ կոռումպացված հոգևորականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով