Ներքին 5 տարի առաջ - 17:22 12-06-2021

Ես կանգնում եմ Ռոբերտ Քոչարյանի կողքը. Ստեփանավանի նախկին քաղաքապետ

Ես աջակցելու եմ «Հայաստան» դաշինքին, ես ոչ մեկին չենմ միացել, ես մեր ժողովրդի, պետության կողքին եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Ստեփանավանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը:

«Երկրի այսօրվա վիճակն ինձ չի բավարարում՝ պատերազմ, կովիդի հետևանքները, թռիչքաձև գնաճ: Ես այսօր քաղաքական գործիչ չեմ, և իմ ընտանիքով աջակցելու եմ «Հայաստան» դաշինքին: Ես 6,5 տարի որպես քաղաքապետ աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում և մեր քաղաքը թռիչքաձև աճ է ունեցել: Այդ ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Տեսնելով այդ մարդու ունակությունները, գիտելիքը, իր դուխը, իր թասիբը՝ էսօր ես իմ ընտանիքով որոշել եմ էդ մարդու կողքը կանգնել: Ոչ թե «Հայաստան» դաշինքի կողքը, այլ Ռոբերտ Քոչարյանի կողքը»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով