Արտաքին 5 տարի առաջ - 14:13 12-06-2021

Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուղերձ է հղել պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական կոորդինատների համակարգում մեր մերձավոր գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունները, անշուշտ, առաջնահերթություն են:

Եղբայրական Հայաստանի հետ կապերը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, ինչն ամբողջապես դրսևորվում է հայ ժողովրդի համար ոչ դյուրին այս ժամանակահատվածում:

«Ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում»՝ ասվում է ռուսական ասացվածքում: Հայտնի է, թե ինչ ջանքեր և ռեսուրսներ է ուղղել և շարունակում է ուղղել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները նախ՝ դադարեցնելու և ապա՝ հետպատերազմյան վերականգնում ապահովելու, խաղաղությունը պահպանելու, էսկալացիա թույլ չտալու համար:

Ռուսական խաղաղապահ զորակազմը և ԼՂ-ում հումանիտար արձագանքման միջպետական կենտրոնը, մեր սահմանապահները Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում օգնում են հաղթահարել պատերազմի ողբերգական հետևանքները, այդ թվում՝ ռազմագերիների և պահվող անձանց խնդիրը, ինչպես նաև հայ քաղաքացիների սրտերում խաղաղության, հանգստության և զարգացման հույս են ներշնչում: Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին»,- մասնավորապես ասված է Կոպիրկինի ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով