Մամուլ 5 տարի առաջ - 09:16 12-06-2021

Շշի Մելոն՝ ընդդեմ Ծառուկյանի․ Հրապարակ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, իր շրջապատում խոստացել է, որ այս ընտրություններում Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ավելին՝ ԲՀԿ-ն երրորդը կամ չորրորդն է լինելու։ Նա աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար։ ՛Մելիք Մանուկյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին 2019-ին, երբ Մանուկյանին պատկանող ռեստորանում փոխհրաձգություն եղավ՝ Ծառուկյանի որդու ու Մանուկյանի հարազատների միջեւ, մարդ զոհվեց։ Սասուն Միքայելյանն էլ մի քանի օր առաջ Արարատում, ԵԿՄ-ի հավաքից հետո մարտական ընկերներին հասկացրել է, որ սպարապետի եղբորը պետք է աջակցեն։

Մելիք Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի խառնվելու ընտրապայքարին, բայց չթաքցրեց, որ աջակցում է գործող իշխանություններին, թեեւ հիմա ավելի շատ բիզնեսով է զբաղված, գինու-կոնյակի նոր գործարան է հիմնել, շուտով կբացի։ Ծառուկյանի կոնյակի արտադրությա՞նն եք ուզում «խփել», իր «ինադո՞ւ» եք աշխատում՝ հարցրինք նրան։ «Ես արտադրելու եմ 100 հազար շիշ, ինքը հաջողությունով թող արտադրի 10 միլիոն շիշ։ Իմ բլուրն իրանց սարերին չի խանգարի»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ