Արտաքին 5 տարի առաջ - 21:10 11-06-2021

G7- ի գագաթնաժողովի մոտ կարող է ռուսական սուզանավ նավարկել․ Washington Examiner

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ թերակղզում, «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի անցկացման վայրի մոտակայքում, ռուսական ռազմական սուզանավ կարող է նավարկել, հայտնում է Washington Examiner պարբերականը: Այժմ տարածքում գործում են ՆԱՏՕ-ի երկրների ծովային պահպանության ավիացիան և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը:

Հեղինակը բացառում է նշված տարածքում ռուսական «Բորեյ» դասի միջուկային բալիստիկ հրթիռներով սուզանավերի հայտնվելը, սակայն «Յասեն» դասի սուզանավերը հանգիստ կարող են սողոսկել ՆԱՏՕ-ի նավատորմի և արևմտյան երկրների ավիացիայի կողքով: «Հյուսիսային նավատորմի բացառապես անձայն այս նավերը նախատեսված են Ատլանտյան օվկիանոս աննկատ մուտք գործելու համար: Պատերազմի դեպքում նրանք կփորձեն մոտենալ ԱՄՆ-ի արևելյան ափին և վերջին սերնդի թեևավոր հրթիռներ բաց թողնել», - ասվում է հոդվածում:

Սուզանավի հայտնվելը գագաթնաժողովի մոտակայքում կարելի է բացատրել ոչ միայն Վլադիմիր Պուտինի՝ հատուկ գործողությունների հանդեպ ունեցած սիրով,․ սա նաև մարտահրավեր է բրիտանական անվտանգության ուժերին: Այս կերպ Ռուսաստանը կարող է վրեժ լուծել «Մեծ ութնյակից» իրեն դուրս թողնելու որոշման համար, ասվում է հոդվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով