Ներքին 5 տարի առաջ - 19:55 11-06-2021

Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ասկերան քաղաքում հանդիպել է շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել են տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին: Այնուհետև նախարարը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ իր խոսքում ընդգծելով, որ սոցիալական աջակցություններից բացի, պետք է կարողանալ ապահովել հիմնական զբաղվածությունն ու արժանապատիվ կեցության պայմանները սեփական ջանքերով։

«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- եզրափակել է նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով