Ներքին 5 տարի առաջ - 14:17 11-06-2021

Անկախ կիրառվող մեխանիզմների բնույթից՝ բոլորի նպատակը նույնն է՝ փոշիացնել իշխանության դեմ ձայները. փորձագետ

Տվյալ մեխանիզմներից ամենահայտնին մարդկանց համոզելն է, որ չմասնակցեն ընտրություններին, որովհետև երկրում ոչինչ չի փոխվելու՝ օգտագործելով նրանց բարոյահոգեբենական վիճակը:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ նրա, այն թվերը, որոնք այսօր նշվում են որպես աջակացության ցուցանիշներ, օրինակ՝ ԱԺ-ում 25% տոկոսից հասնել 54% տոկոսի, շատ հարաբերական են և հարցումից հարցում կարղ են փոխվել:

Պարզաբանելով ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեխանիզմները՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ այստեղ մենք գործ ունենք պարզ մաթեմատիկայի հետ, և որևէ նոր բան չկա:

«Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի քիչ քանակով մարդիկ մասնակցեն ընտրություններին»,-ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով, քվեարկությունից ձերծ պահելու մեխանիզմներից մեկն է նաև այն, որ արհեստական խութեր են ստեղծվում Արցախից տեղահանվածների՝ հադրութցիների և շուշեցիների քվեարկության մասնակցության համար:

«Այդ մարդկանց գրանցումն ընտրությունների մասնակցության համար, ըստ երևույթին, մերժվել է, և դեռ հարց է՝ մինչ ընտրություններն այդ մարդիկ կկարողանա՞ն վերականգնել իրենց ընտրելու իրավունքը, թե՝ ոչ»,-փաստեց փորձագետը:

Ընտրություններին մասնակցելու սահմանափակումները, մարդկանց համոզելը, որ ընտրությունները ոչինչ չեն փոխի, նախկինների հանդեպ թշնամություն հրահրելը, ավելին՝ որոշ իշխանական ուժեր առհասարակ պնդում են, որ նախկիները «պասերով են» խաղում Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ փորձագետի, նպատակ ունեն բարոյալքել մարդկանց և նվազեցնել ընտրությանը մասնակցող քաղաքացիների թիվը:

«Անկախ կիրառվող մեխանիզմների բնույթից՝ բոլորն էլ նույն նպատակն են հետապնդում՝ փոշիացնել իշխանության դեմ ձայները»,-փաստեց փորձագետը:

Նախկինում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում ավելի շատ աշխատել է «տեղական ցանցերի» մեխանիզմը:

«Տեղի հեղինակությունների և բիզնեսմենների միջոցով փորձել են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-ասաց Կարեն Վրթանեսյանը, փաստելով, որ այս երևույթը կա նաև այսօր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով