Արտաքին 5 տարի առաջ - 22:05 10-06-2021

Հույները գործադուլ են սկսել՝ ընդդեմ չորսօրյա աշխատանքային շաբաթվա

Հունաստանի բնակիչները համաճարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ համընդհանուր գործադուլ են՝ հանդես գալով չորսօրյա աշխատանքային շաբաթ սկսելու մասին կառավարության առաջարկների դեմ։ Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ինչպես նշում է թերթը, Հունաստանի ամբողջ տարածքում խափանվել էր տրանսպորտի, սոցիալական և տնտեսական կյանքի այլ բնագավառների աշխատանքն այն բանից հետո, երբ պետական ​​սեկտորի երկու խոշորագույն արհմիությունները 24-ժամյա գործադուլ էին հայտարարել: Ենթադրվում է, որ բողոքի ցույցերին կարող են միանալ ուսուցիչներ, բժիշկներ և այլ պետական աշխատակիցներ:

Վարչապետ Կիրիակոս Միծոտակիսի առաջարկած աշխատանքային բարեփոխումները ներառում է ճկուն գրաֆիկ, ըստ որ՝ կարող է աշխատել չորս օր՝ ստանալով ավելի շատ հանգստյան օրեր ունենալու հնարավորություն: Հաջորդ շաբաթ նախագիծը քվեարկության կդրվի Հունաստանի խորհրդարանում:

Հոդվածում նշվում է, որ արհմիությունները վախենում են, թե այսպես գործատուները կփորձեն շահագործել իրենց այն աշխատողներին, որոնք դժվարանում են արձակուրդ ստանալ, քանի որ Հունաստանը գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի Եվրոպայում։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հաղորդել էր, որ երկար աշխատանքային օրը 2016 թ․ աշխարհում 745 հազար մարդու մահվան պատճառ է դարձել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում