Արտաքին 5 տարի առաջ - 16:46 10-06-2021

Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստման մակարդակը բավարար չէ կանխարգելելու նոր բռնկումը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը դեռևս անբավարար է տարածաշրջանում վիրուսի հնարավոր կրկնակի բռնկումը կանխարգելելու համար: Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է, որ տարածաշրջանում նվազում է վարակվածների, հոսպիտալացածների և մահացածների թիվը, սակայն իշխանությունները չպետք է վաղօրոք հանեն սահմանափակող միջոցները, ինչպես դա եղավ նախորդ տարի:

Կլյուգեն հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում հիվանդների թիվն աստիճանաբար աճել է. սկզբում՝ երիտասարդ տարիքային խմբում, այնուհետև՝ տարեցների շրջանում: Դա հանգեցրեց աշնանը և ձմռանը «կործանարար բռնկման», կարանտինի և մարդկանց մահվան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով