Ներքին 5 տարի առաջ - 16:22 10-06-2021

Դիվանագիտական դաշտում «գժի տեղ դնել»-ը նշանակում է սեղանը շուռ տալ. քաղաքագետ

Դիվանագիտական դաշտում «գժի տեղ դնել»-ը նշանակում է սեղանը շուռ տալ և տապալել ամեն ինչ: Սա ստեղծեց մի նոր վիճակ, որն էլ հանգեցրեց պատերազմի:

Այս մասին Օրագիր.news-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը` վերլուծելով ստեղծված իրավիճակն ու հավելելով, որ երկրի ղեկավարին բազմիցս նախազգուշացրել են նաև պատերազմի վտանգի մասին:

Նա արձանագրեց, որ վերջին 25 տարիների ընթացքում բանակցային գործընթաց է տեղի ունեցել ՝ միջազգային ներգրավվածության ներքո, և այդ բանակցային գործընթացը հասել է մի այնպիսի կետի, որտեղ Հայաստանին առաջարկվում էր շրջաններ զիջել ՝ տարբեր հերթականությամբ, որից հետո պայմաններ կստեղծվեին Արցախի հետագա ճանաչման համար:

Նրա խոսքով, սա մի գործընթաց էր, որի ժամանակ երբեմն Հայաստանը, երբեմն էլ Ադրբեջանը չէին համաձայնվում առաջարկվող պայմաններին:

«Այժմ փողոցից մի մարդ է գալիս ու ասում՝ ինձ «գժի տեղ» դնելով՝ ես ժխտում եմ այս ամենը և ինչ-որ բան եմ անում, բայց թե կոնկրետ ինչ, պարզ չէ»,-ասաց քաղաքագետը:

Սրա արդյունքը, ըստ Ստեփան Դանիելյանի, լեգիտիմացրեց Ադրբեջանի պատերազմը, քանի որ իշխանության է եկել մի մարդ, որի հետ բանակցելը պարզապես անիմաստ է:

Նրա խոսքով, այս ամենի պատճառով սկսված լայնածավալ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հնարավորութուն է ունեցել պատերազմը կանգնեցնելու, բայց դա չի արել, և առանց Անվտանգության խորհրդի անդամներին տեղյակ պահելու ինքնուրույն որոշում է կայացրել շարունակել պատերազմը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով