Ավելին 5 տարի առաջ - 16:00 10-06-2021

National Geographic-ը հայտնել է 5-րդ օվկիանոսի մասին

National Geographic-ը (Ազգային աշխարհագրական կազմակերպություն) նախօրեին նշել է Օվկիանոսների համաշխարհային օրը՝ հայտարարելով, որ Անտարկտիդայի շուրջ ջրերն այժմ կկոչվեն Հարավային օվկիանոս՝ դառնալով մոլորակի հինգերորդ օվկիանոսը։

«Գիտնականները վաղուց են ճանաչել Հարավային օվկիանոսի գոյության փաստը, բայց քանի որ դրա վերաբերյալ միջազգային ոչ մի արձանագրություն չկար, մենք երբեք պաշտոնապես չենք ճանաչել»,- ասել է National Geographic-ի աշխարհագրագետ Ալեքս Թեյթը:

1915 թվականին, երբ երկրի բնակիչները սկսեցին քարտեզներ կազմել, National Geographic-ի քարտեզագիրները երկրի վրա տարանջատել են 4 օվկիանոսներ՝ Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները։

Պատմականորեն, Անտարկտիդայի շուրջ գտնվող ջրերը դիտարկվում էին որպես Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների շարունակություն, սակայն վերջին տարիներին գիտնականներն ուսումնասիրել են այդ ջրերի եզակի բնույթը՝ նշելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երկրի կլիմայի համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին