Ներքին 5 տարի առաջ - 12:36 10-06-2021

Ընտրակաշառքի գործով ձերբակալվածը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ երեկ ըստ էության բացահայտվել է առաջին ընտրակաշառքի դեպքը՝ մեծաքանակ մթերքի տեսքով: Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: Շարունակելով` կառույցը նշում է, որ այսօր առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել: ՀԺ-ի տեղեկություններով, խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, իսկ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան