Ներքին 5 տարի առաջ - 21:35 09-06-2021

Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը: Դա բացահայտում չէ պրոլետարիատի համար, որը գիտի այն, ինչ գիտի, իսկ երբ հասկանա՝ ինչ կատարվեց, շատ ուշ է լինելու:

Այս բացահայտումն ապագայի ու հասկացողների համար է՝ առաջնորդներից մինչև ժուռնալիստներ, քաղաքագետներից մինչև տնային տնտեսուհիներ, որոնք շատ անգամ առանց հասկանալու փորձում էին ներկայացնել Նիկոլին որպես պարզապես գիժ՝ դրանով զեղչելով նրա պատասխանատվությունը:

«Աննա, դեղերը», «լիալուսին է, նոպան բռնել է», «էլի հարբել է», «թողեք Արփիին տանի բանակցությունների, որ տրամադրությունը տեղը լինի»:

Ամեն անգամ, երբ դուք դա ասում էիք, զեղչում էիք պատասխանատվությունը մի վիժվածքի, որն ամեն ինչ արել է հասկանալով, նույնիսկ գիժ է խաղացել՝ հասկանալով:

Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր:

Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել:

Այսօր ապացուցվեց, որ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան