Ներքին 5 տարի առաջ - 19:45 09-06-2021

5165 շարժման ներկայացուցիչներն քարոզարշավի 3-րդ օրն այցելել են Հրազդան

5165 շարժման ներկայացուցիչներն քարոզարշավի 3-րդ օրն այցելել են Հրազդան՝ քաղաքացիների հետ հանդիպելու և իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար: Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն ասաց, որ Հայաստանն այսօր պիտի քայլի նոր ճանապարհով. «Հայաստանում պիտի քայլեն երիտասարդ ուժեր: Նրանք պիտի քայլեն նոր ու մաքուր ճանապարհով»: Նա ներողություն խնդրեց իր սերնդի անունից իրենց հայրերի ձեռքի հաղթանակը պահել չկարողանալու համար. «Բայց մենք գնալու ենք մինչև վերջ, պայքարելու ենք մինչև վերջ»:

Կ. Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանում իշխանության պետք է գան մարդիկ, որոնք սիրում են հայրենիքը: «Իշխանության պիտի գան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ տալու հայրենիքի համար և փոխարենը ոչինչ չուզելու»,- ասաց նա:

Շարժման անդամ Մենուա Հարությունյանը նշեց, որ մեր խնդիրն այն է, որ 1994 թվականից մենք նպատակ չենք սահմանել: «Մեր ասելիքը նպատակ սահմանելն է: Շարժումը առաջարկում է հայությանը սահմանել մեկ միասնական նպատակ, կառուցել հզոր, կենսունակ պետություն, որը կկարողանա իր ներքին ռեսուրսների հաշվին դիմակայել բոլոր մարտահրավերներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան