Արտաքին 5 տարի առաջ - 13:27 09-06-2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտությունները ոչ մի կապ չունեն Արցախի հետ. Լավրով

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել այն երկրներին, որոնք ունեն ՌԴ-ի օգնության կարիքը:

Այս մասին ՌԴ ԱՀ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ՝ նշելով, որ ՌԴ-ն դա չի անում միջազգային ասպարեզում ինքնահաստատվելու համար:

«Համաշխարհային քաղաքականության մեջ մենք ո՛չ թերարժեքության, ո՛չ էլ լիարժեքության բարդույթ ունենք։ Բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել այն երկրներին, որոնք զգում են մեր օգնության կարիքը։ Դա մեր պատմական առաքելությունն է:

Մենք աշխատում ենք Սիրիայում, օգնում ենք խաղաղ կյանքի վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելուց հետո, մենք ակտիվորեն մասնակցում ենք Աֆղանստանում, Լիբիայում, Իրանի շուրջ, Կորեական թերակղզում և շատ այլ հակամարտությունների կարգավորման միջազգային ջանքերին թեժ կետերում»,- հայտարարել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես հարևաններ և խորհուրդ տվել Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին ուշադրություն դարձնելու փոխարեն հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ ջանքեր գործադրել։

Բացի այդ, Լավրովը կարծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտությունները ոչ մի կապ չունեն Արցախի հետ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ «շահագրգռված են ոչ միայն այդ երկու պետությունները, այլ նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով