Ներքին 5 տարի առաջ - 13:30 09-06-2021

Նա մարդ է, ում կարծիքով զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է. Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի մասին

Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչափ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ Արա Այվազյանը հստակ ներկայացրեց իրավիճակը, ես կարծում եմ՝ դա ևս ակնհայտ է։ Այս մասին քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Ցանկացած երկրում անվտանգության համար պայքարում են Զինված ուժերն ու արդեն դիվանագիտական կորպուսը։ Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվի մեր Զինված ուժերը, կազմալուծվի, հետագայում արեցին քայլեր, որ ջախջախվի նաեւ մեր դիվանագիտական կորպուսը։ Այսինքն՝ մենք այսօր զինվոր չունենք նաեւ մեր դիվանագիտական դաշտում, որը կկարողանա պաշտպանել մեր երկիրը, մեր անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը։

«Ինձ համար շատ դժվար է արձագանքել զառանցանքներին, բայց կասեմ։ Նա մարդ է ,ով ընդհանրապես չի հասկանում ՝ ինչ է նշանակում Զինված ուժեր, նա մարդ է,որը կարծում է, որ զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է։ Իմ ասածը ամենևին չի նշանակում, որ մեր զինվորները եղել են սոված։ Այդ մարդը չծառայած լինելով՝ հավանաբար չի պատկերացնում՝ ինչ է Զինված ուժերը։

Իհարկե, բանակում ռեստորանային սնունդ չի մատուցվում, բայց այն,ինչ նա ասում է, զառանցանքից բացի այլ ձևով ես ուղղակի չեմ կարողանում բնութագրել։ Զառանցանք է նաեւ այն, թե նա կարողացել է ապահովել ավելի շատ զենք-զինամթերք։ Իրականում նա արել է լրիվ հակառակը, նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»