Արտաքին 5 տարի առաջ - 12:50 08-06-2021

Ջեֆ Բեզոսը որոշել է տիեզերք թռչել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ հուլիսի 20-ին տիեզերք է թռչելու իր Blue Origin ընկերության ստեղծած New Shepard տիեզերանավով: Բեզոսի հետ տիեզերք է թռչելու նաև նրա կրտսեր եղբայրը՝ Մարկ Բեզոսը:

Բեզոսն Instagram-ի իր էջում գրել է, որ 5 տարեկանից երազել է տիեզերք թռչելու մասին: Եվ ահա հուլիսի 20-ին այդպիսի ճամփորդության է մեկնելու իր եղբոր հետ. «Ամենամեծ արկածն իմ լավագույն ընկերոջ հետ»:

«Տեսնել Երկիրը տիեզերքից նշանակում է փոխվել: Փոխել սեփական վերաբերմունքը մոլորակի, մարդկության նկատմամբ: Մենք մեկ Երկիր ունենք: Ես ուզում եմ տիեզերք թռչել, քանի որ դա իմ ամբողջ կյանքի երազանքն է եղել»,- գրել է Բեզոսը:

Blue Origin-ը հունիսի 7-ին հայտարարել էր, որ Ջեֆ և Մարկ Բեզոսները հուլիսի 20-ին New Shepard տիեզերանավով տիեզերք են թռչելու: Ընկերության կայքում աճուրդ է սկսվել, որի հաղթողը հնարավորություն է ստանալու տիեզերք թռչելու մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ:

Ըստ ընկերության՝ աճուրդին արդեն մասնակցել է շուրջ 6 հազար մարդ աշխարհի 143 երկրից, առայժմ ամենամեծ գումարը 2.8 միլիոն դոլարն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում