Ներքին 5 տարի առաջ - 10:27 08-06-2021

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է Գլխավոր ասամբլեայի բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային հարցերի թվում են նաև մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»