Արտաքին 5 տարի առաջ - 23:22 07-06-2021

Կրեմլը պահանջել է հրապարակել NEXTA տելեգրամյան ալիքը ֆինանսավորած գործարարի անունը

Կրեմլը պահանջել է պարզաբանել այն պնդումները, թե իբր բելառուսական ընդդիմադիր NEXTA տելեգրամյան ալիքը ֆինանսավորվել է ռուս միլիարդատիրոջ՝ Ուրալշեմի գլխավոր տնօրեն Դմիտրի Մազեպինի կողմից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա պետք է անի կա՛մ ձերբակալված Ռոման Պրոտասևիչը, կա՛մ բելառուսական իշխանությունները:

Հունիսի 3-ին ОНТ հեռուստաալիքը պատմություն է հեռարձակել ընդդիմադիր բլոգեր, NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի մասնակցությամբ, որը մայիսի 23-ին ձերբակալվել էր Մինսկում Ryanair չվերթի արտակարգ վայրէջքից հետո: Հարցազրույցի ընթացքում Պրոտասևիչը ասել է, որ NEXTA-ն հովանավորվում է ռուս հայտնի օլիգարխի ընկերության կողմից, որը «կապված է Ուրալի և հանքարդյունաբերության հետ»: Նա չի նշել ո՛չ ընկերության, ո՛չ օլիգարխի անունը, բայց լրատվամիջոցներում սկսել է շրջանառվել Դմիտրի Մազեպինի անունը: Միևնույն ժամանակ, Պրոտասևիչի համախոհները և նրա հարազատները հորդորում էին ուշադրություն չդարձնել նրա խոսքերին՝ պնդելով, որ նա հայտնվել է եթերում ճնշման կամ խոշտանգումներից հետո:

Մազեպինն էլ իր հերթին հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի NEXTA-ի ֆինանսավորման հետ: Նա նշել է, որ նմանատիպ ալիքի ֆինանսավորելն իր սկզբունքներին դեմ է։ Ռուս միլիարդատերը, սակայն, ավելի վաղ՝ 2020 թ․ օգոստոսին Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ հայտարարել էր ընդդիմությանը սատարելու մասին՝ առաջարկելով Բելառուսում ստեղծել Ազգային փրկության կոմիտե:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով