Ներքին 5 տարի առաջ - 21:45 07-06-2021

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում բարձրացել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում:

«Սևանա լճի մակարդակը մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.91մ (06.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 39 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 15.101 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 6-ը ներառյալ՝ 21.590 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.939 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 6-ը ներառյալ՝ 114.450 մլն մ³»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով