Ներքին 5 տարի առաջ - 19:40 07-06-2021

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու և հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա, երկու երկրներն ու ժողովուրդները նման են իրենց արժեհամակարգերով:

Դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն Հայաստանի նախագահին է փոխանցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ասել է, որ պատրաստ է առավել մեծ ջանքեր ներդնել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ուղղությամբ:

Կարևորելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախատեսվող պետական այցն Իտալիա, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեսպանը վստահություն է հայտնել, որ այն մեծ խթան ու նոր սկիզբ կհանդիսանա երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար:

Հայաստանի նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Ընդգծվել են մասնավորապես առևտրատնտեսական, տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով