Արտաքին 5 տարի առաջ - 17:09 07-06-2021

Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ

Ազատություն ռադիոկայանը տեղեկացնում է, որ Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի պնդմամբ, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ՝ «կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա»։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ «Ադրբեջանը միջազգային գործընկերներին է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Հայաստանը, հակառակը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Յաշար Ալիևի խոսքով՝ պաշտոնական Բաքուն որևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի։ «Ադրբեջանը կողմ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում», - նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի