Ներքին 5 տարի առաջ - 16:58 07-06-2021

Երևանում նախատեսված է փոխարինել բազմաբնակարան շենքերի 54 վերելակ

2021 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել բազմաբնակարան շենքերի 54 վերելակ: Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Վահե Ղալումյանի հարցին:

«Երևան քաղաքում 2019-2020 թթ ընթացքում համայնքի կողմից փոխարինվել է 520 վերելակ: Դրանք արդեն շահագործվում են, բնակչության կողմից բավականին մեծ դրական արձագանք ունենք: 2021 թվականի բյուջեի կազմման ժամանակ նախատեսվել է 54 վերելակ, բայց հուսով եմ, որ այդ քանակով մենք չենք սահմանափակվի այս տարվա մեջ»,-ասել է նա՝ հավելելով, որ գնումների գործընթացը սկսված է, ընթացքի մեջ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով