Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:50 07-06-2021

Ստոլտենբերգն առաջարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ գումարել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջարկել է գումարել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս Ռուսաստանին հրավիրել, ինչքան հնարավոր է շուտ, մասնակցելու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին: Մենք խոսելու բան ունենք, դա բխում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ընդհանուր շահերից»,- ասել է նա:

Նրա խոսքով, այդպիսի առաջարկ Մոսկվային արվել է նաև մեկ տարի առաջ, սակայն դրան այդպես էլ չի հետևել դրական պատասխան:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը, կարևոր թեմաների շարքում է «վարժանքների զինվորականների փոխանակումը՝ կանխելու համար թյուրիմացություններն ու հնարավոր լարվածությունը»: Եվս մեկ թեմա է «բավարար թափանցիկությունը» միմյանց ռազմական գործողությունների նկատմամբ, ինչը կօգնի խուսափել օդում և ծովում պատահական պատահարներից:

«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հասել են նվազագույն մակարդակի սառը պատերազմի ավարտից ի վեր: Երկխոսությունը լարվածությունը նվազեցնելու լավագույն միջոցն է»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք