Արտաքին 5 տարի առաջ - 16:16 07-06-2021

Պեսկովը՝ Պուտինի և Բայդենի հանդիպման նախապատրաստման ընթացքի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է այն մասին, թե ինչպես են ընթանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ներկայում կողմերի միջև քննարկվում է Պուտինի ու Բայդենի համատեղ մամուլի ասուլիսի թեման: Նա նշել է, որ դա դեռևս ծրագրի չհաստատված կետն է:

«Դա (մամուլի ասուլիսի անցկացումը) ևս պետք է լինի փոխադարձ որոշում, և երբ մենք համաձայնության գանք այս կամ այն տարբերակի շուրջ, ձեզ կհաղորդենք»,- ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ Ժնևում հանդիպման վայրի վերաբերյալ հայտարարությունը կարվի ամերիկյան կողմի հետ համաժամանակեցված:

«Տեսեք, այնտեղ իրոք կան վայրի վերաբերյալ քիչ թե շատ հստակ առաջարկներ, բայց ես դրանք հիմա չեմ բացահայտի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով