Ավելին 5 տարի առաջ - 13:31 07-06-2021

Իսպանիան բացել է սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների առջև

Իսպանիան հունիսի 7-ին բացել է իր սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկների համար: Այս մասին տեղեկացնում է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը:

Նշվում է, որ նրանք, ովքեր պատվաստվում են Pfizer, Moderna, AstraZeneca և Janssen, ինչպես նաև Sinopharm և Sinovac-Coronavac պատվաստանյութերով, կարող են հատել Իսպանիայի սահմանը:

Փաստաթղթում, որը պատրաստվել է Առողջապահության նախարարության և Իսպանիայի ՆԳՆ-ի կողմից, ասվում է, որ Իսպանիա եկող զբոսաշրջիկը նախ պետք է երկիր մուտք գործելուց առնվազն երկու շաբաթ առաջ պատվաստումների ամբողջական ցիկլի անցման փաստաթուղթ ներկայացնի:

Դա անելու համար հարկավոր է համացանցում հատուկ ծրագրի միջոցով հարցաթերթիկ լրացնել, որը կստեղծի QR կոդ: Այդ կոդը զբոսաշրջիկը պետք է տրամադրի նախքան մեկնելը, և անձնագրային հսկողություն անցնելիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան