Արտաքին 5 տարի առաջ - 09:00 07-06-2021

ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը ստիպված վերադարձել է ռազմաբազա

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ինքնաթիռը մեկնելուց կես ժամ անց ստիպված վերադարձել է Մերիլենդի նահանգի Էնդրյուս ռազմաբազա, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով փոխնախագահի մամուլի քարտուղար Սիմոնե Սանդերսին:

Ըստ նրա՝ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է եղել:

«Սա տեխնիկական հարց է: Անվտանգության հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա»,- վստահեցրել է Սանդերսը՝ հավելելով, որ փոխնախագահը շարունակելու է իր ճանապարհն ուրիշ ինքնաթիռով:

Քամալա Հարիսը հունիսի 7-ին և 8-ին նախատեսել է այցելել Մեքսիկա և Գվատեմալա. փոխնախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում նա մտադիր է քննարկել ԱՄՆ-Մեքսիկա սահմանով ԱՄՆ զանգվածային արտագաղթի խնդիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»