Արտաքին 5 տարի առաջ - 15:13 06-06-2021

Թրամփը 10 տրիլիոն դոլար փոխհատուցում է պահանջել Չինաստանից՝ COVID-19-ի համաճարակի տարածման համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը պարտավոր է այլ երկրներին առնվազն 10 տրիլիոն դոլար «հատուցում» վճարել՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման համար: Այս մասին Սպիտակ տան նախկին ղեկավարն ասել է Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրապետականների համագումարի ժամանակ:

«Եկել է ժամանակը, որ Ամերիկան ​​և ամբողջ աշխարհը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունից հատուցումներ պահանջեն: Մենք պետք է միաձայն հայտարարենք, որ Չինաստանը պետք է վճարի»,- ասել է Թրամփը:

Միացյալ նահանգների նախկին ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ 100% տուրքեր սահմանել Չինաստանում արտադրվող բոլոր ապրանքների վրա:

Թրամփը վստահ է, որ Չինաստանը մեղավոր է COVID-19-ի տարածման մեջ: Պեկինն իր հերթին հերքում է այս տարբերակը:

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի՝ COVID-19-ի ծագումը հետաքննելու առաջարկը: Դրանից առաջ New York Times-ը, վկայակոչելով պաշտոնյաների շրջանում իրազեկ աղբյուրներ, հաղորդել էր, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ունեն տվյալներ, որոնք կօգնեն պարզել կորոնավիրուսի նոր տեսակի ծագումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում