Ավելին 5 տարի առաջ - 23:00 06-06-2021

Սոբչակը հաշտվել է իրեն «կենդանի» անվանած Տիմատիի հետ

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը որոշել է հաշտություն կնքել ռեփեր Տիմատիի հետ: Դա տեղի է ունեցել հենց երաժշտական ​​մրցանակաբաշխության ժամանակ:

«Արի անենք դա: Ես կմոռանամ քո ասածները, դու կմոռանաս իմ բոլոր «կծող» թվիթերը», - դիմել է Սոբչակը երաժշտին: Նա հորդորել է նայել միմյանց և պայմանավորվել՝ «լինել ընկերներ, գրկել իրար և հյուր գնալ միմյանց»: Ռեփերը համաձայնել է, հայտնում է «Paparazzi» - ն:

2000-ականների սկզբին Քսենիան և Թիմուրը մտերիմ ընկերներ էին համարվում: Սակայն ժամանակի ընթացքում «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչները դադարեցին հասկանալ միմյանց: Սկզբում Սոբչակը կոպիտ արտահայտություններ էր արել Թիմուր Յունուսովի և նրա սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի հասցեին:

Վերջին կաթիլը սակայն Սոբչակի կոպիտ խոսքերն էին Ստաս Կոստյուշկինի հասցեին, որը խոստովանել էր, որ մանկության տարիներին տղամարդու կողմից ոտնձգությունների է ենթարկվել:

Հաղորդավարուհին ծաղրել էր Կոստյուշկինի խոստովանությունը, որից հետո Տիմատին Սոբչակին «կենդանի» և նույնիսկ տղամարդու սեռական օրգան էր անվանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում