Արտաքին 5 տարի առաջ - 22:32 05-06-2021

Հունաստանը արգելել է բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով

Բելառուսական ավիաընկերություններին արգելվել է օգտագործել Հունաստանի օդային տարածքը և վայրէջք կատարել այդ երկրի օդանավակայաններում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, շաբաթ օրը՝ հունիսի 5-ին, համապատասխան ծանուցագիր է ներկայացրել երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Հունական ավիաընկերություններին հանձնարարվել է խուսափել Մինսկի Թռիչքների տեղեկատվական տարածաշրջան թռիչքից:

Ծանուցագիրն արդեն ուժի մեջ է մտել մինչև այս տարվա հուլիսի 5-ը և բխում է Եվրամիության որոշումից՝ արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել ԵՄ օդային տարածքում կամ վայրէջք կատարել դրանց օդանավակայաններում: Միևնույն ժամանակ, ԵՄ ավիաընկերություններին խորհուրդ է տրվել խուսափել Բելառուսի օդային տարածքից:

Արգելքը չի տարածվում հարկադիր վայրէջքի կամ հարկադիր թռիչքի դեպքերի վրա, ինչպես նաև մարդասիրական թռիչքների դեպքում:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում: NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որն ինքնաթիռում էր, բերման է ենթարկվել բելառուսական իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Տելեգրամյան NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

Ryanair ինքնաթիռի հետ կապված այս միջադեպից հետո ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել իր տարածքով: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 5-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»