Արտաքին 5 տարի առաջ - 21:30 05-06-2021

Կալիֆոռնիայի դատարանը չեղյալ է հայտարարել հարձակողական զենքի կիրառման արգելքը

Կալիֆոռնիայի դատարանը չեղյալ է հայտարարել 1989 թվականից ի վեր նահանգում հարձակողական զենքի կիրառման արգելքը: Իր որոշման մեջ դատավորը նշել է, որ արգելքը խախտում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը: Նա շեշտել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում հարձակողական զենքն ամերիկացիներն օգտագործում են օրինական նպատակներով:

Ինճպես շվեյցարական դանակը, հանրաճանաչ AR-15 ինքնաձիգը տան և հայրենիքի պաշտպանության համար նախատեսված զենքի կատարյալ համադրություն է: Դատավորը նշել է, որ չնայած գործող արգելքին՝ Կալիֆոռնիայում օրինական կերպով գրանցվել է 185 569 հարձակողական զենք: Նա նաև շեշտել է, որ նահանգում դանակահարությամբ սպանությունները յոթ անգամ ավելի հավանական են, քան ինքնաձիգով:

Դատարանի որոշումն արդեն քննադատության է ենթարկվել նահանգապետ Գավին Նյուսոմի կողմից, որն այն անվանել է «ուղղակի սպառնալիք անմեղ կալիֆոռնիացիների կյանքին»: Իշխանությունները կարող են 30 օրվա ընթացքում բողոքարկել դատարանի վճիռը:

Դաշնային մակարդակով հարձակողական զենքի վաճառքի արգելքը Միացյալ Նահանգներում գործում էր 1994-ից 2004 թթ․: 2021-ի մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել Կոնգրեսին վերանայել այդ օրենքն այն բանից հետո, երբ մեկ շաբաթվա ընթացքում երկրում անընդմեջ հարձակումներ էին տեղի ունեցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում