Ներքին 5 տարի առաջ - 19:35 05-06-2021

ԲԴԽ-ում կրքերը թեժանում են․ դատավոր Չիչոյանը հայտնվել է հիմարագույն վիճակում

Օրագիր․News-ի տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել ԲԴԽ անդամներին, որ չփոխեն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման որոշումը, քանի որ ԲԴԽ անդամները քննարկել են ու ասել, որ որոշման հիմքում ընկած է եղել Ռ․Վարդազարյանի՝ որպես դատավորի լիազորությունները կասեցնելու հանգամանքը, ուստի այդ հանգամանքի վերանալու փաստի ուժով Ռ․ Վարդազարյանը կարող է պաշտոնավարել և ԲԴԽ որոշումը չփոխելը խնդրահարույց է։ Ի դեպ, ժամանակին ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամները կատեգորիկ դեմ են եղել Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ անդամ և նախագահ դառնալուն, և նրա օգտին քվեարկել են անձամբ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Այժմ, սակայն, հիմարագույն վիճակում է հայտնվել ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը։ Բանն այն է, որ քվեարկության նախօրեին Ռուբեն Վարդազարյանը խոսել է Սերգեյ Չիչոյանի հետ՝ նրան ասելով, որ Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ ԲԴԽ-ում ինքն ունի 6 ձայն, որոնցից մեկը Սերգեյ Չիչոյանն է։ Վերջինս հերքել է դա, երդվել երեխաների անունով, ասել, որ ինքը դեռ ապրելու է այս քաղաքում ու ինչպես կարող է նման բան անել։ Ապա քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել Գագիկ Ջհանգիրյանին։

ԲԴԽ որոշ անդամներ կարծում են, որ իրենց գործընկերների պատճառով ԲԴԽ-ն երբեք չի եղել այսքան ստորացված վիճակում, ինչպիսին հիմա է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»