Արտաքին 5 տարի առաջ - 23:25 04-06-2021

Պուտինը վրդովված խոսել է սոցիալական ցանցերում իր արգելափակման սպառնալիքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնում տարեսկզբի իրադարձությունները, երբ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող մի խումբ քաղաքացիներ գրոհեցին Կապիտոլիումը: Նա կատարվածը համեմատել է Բելառուսում տիրող իրավիճակի, ինչպես նաև բողոքի ցույցերին Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների հետ: Արդյունքում, Ռուսաստանի ղեկավարը դժգոհել է իրադարձությունների լուսաբանման հարցում երկակի ստանդարտներից:

Ստացվում է, որ Արևմուտքում ցույցերի ժամանակ «ռետինե փամփուշտներով աչք են հանում», իսկ Մոսկվային և Մինսկին ավելի քիչ բանի համար մեղադրում են։

Այստեղ SPIEF-2021-ի մոդերատորը հարցրել է նրան, թե Պուտինը չի՞ վախենում արդյոք, որ իրեն կամ Կրեմլի կայքը «ինչ-որ տեղ» կարգելափակեն Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ արած արտահայտությունների համար: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ դա սոցիալական ցանցերում պատահել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Ես թքած ունեմ, թե ինչ որ մեկն ինչ-որ տեղ ինձ կարգելափակի: Ինձ համար ավելի կարևոր է ռուս ժողովրդի վստահությունը», - ասել է պետության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան