Ներքին 5 տարի առաջ - 17:45 04-06-2021

Եթե նշած անձի ասածներին անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Արարատի մարզի Հովտաշատ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին չի պատասխանում ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։

«Եթե նշած անձի ասածներին անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հատնի անձի կողմից։ Ասել է, որ բարձրաստիճան պաշտոնին հավակնող մարդիկ պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա ասում է այս մարդը։ Ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ։

Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,-Փաշինյանը ցույց տվեց Քոչարյանի լուսանկարը, որտեղ վերջինս նստած է առյուծի վրա։

Փաշինյանի խոսքով՝ եթե 1998-ին այդ պրակտիկան գործեր, ապա ՀՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա․ «Եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «Բարև, Ռոբ» ասելու համար մարդում չէին տանի զուգարանում ծեծելով սպանեին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան