Ներքին 5 տարի առաջ - 17:11 04-06-2021

Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ,

Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատրագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։

Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել, և որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։

Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։

Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող