Արտաքին 5 տարի առաջ - 12:51 04-06-2021

ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների նախապատրաստումը

Սանկտ Պետերբուրգում կայացել է ԵՏՀ ղեկավարի և Իրանի էներգետիկայի նախարարի հանդիպումը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները 2021 թվականի հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդագրությունում, որը հրապարակվել է հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (SPIEF) շրջանակում կայացած հանդիպումից հետո:

«Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ որոշումներ կայացվեցին ԵԱՏՄ-ում անցյալ տարվա դեկտեմբերին, այժմ միության երկրներն ավարտում են բանակցությունների համար կոնկրետ մանդատի ձևավորումը: Հուսով ենք, որ 2021-ի հունիսի վերջին մենք կավարտենք անհրաժեշտ ընթացակարգերը և պատրաստ կլինենք բանակցություններ սկսել», - նշված է հաղորդագրությունում:

2020 թվականին 2019-ի համեմատ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 18,5 տոկոսով՝ հասնելով 2,9 միլիարդ դոլարի:

Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող միջանկյալ համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին և ուժի մեջ մտել 2019-ի հոկտեմբերի 27-ին:

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 33,8 տոկոսով: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առևտրում ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է՝ 78,6 տոկոս, Ղազախստանի մասնաբաժինը 11,2 տոկոս է, հետո՝ Հայաստանինը` 8,9 տոկոս, Բելառուսինը՝ 0,7 տոկոս, Ղրղըզստանինը՝ 0,7 տոկոս:

ԵԱՏՄ երկրների արտահանումը Իրան 2021-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,5 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան