Ներքին 5 տարի առաջ - 12:00 04-06-2021

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 73 ընտանիքի կեցության և սննդի կազմակերպման համար ուղղել է 28 մլն 700 հազար դրամ

Նախագահի աշխատակազմը 2020-ին պատերազմի արդյունքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 73 ընտանիքի կեցության և սննդի կազմակերպման համար ուղղել է 28 մլն 700 հազար դրամ:

Այս մասին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«Հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրներով պայմանավորված՝ նախագահի աշխատակազմի կողմից ցուցաբերվող աջակցությունը հիմնականում միտված է եղել սոցիալական խնդիրների լուծմանը: Իրականացվել է 21 բարեգործական ծրագիր»,- ասաց Տարասյանը:

Աջակցություն է տրամադրվել համավարակով պայմանավորված սոցիալական ծանր վիճակում գտնվող, սննդի ապահովման, սահմանամերձ շրջաններում հեռավար կրթության համար համակարգչային տեխնիկայի կարիք ունեցող, Գյումրիում տնակային պայմաններում բնակվող, Երևանի և մարզերի բազմազավակ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին:

«Աջակցություն է տրամադրվել Արցախում զոհված զինծառայողների և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած Արցախից տարհանված ընտանիքներին: 2020-ին նախագահի աշխատակազմի կողմից 28 մլն 700 հազար դրամ է հատկացվել Հայաստան տեղափոխված արցախցի 73 ընտանիքների՝ շուրջ 290 անձանց կեցության և սննդի կազմակերպման համար»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով