Արտաքին 5 տարի առաջ - 09:55 04-06-2021

Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել Բելառուս մեկնելուց

Լատվիայի ԱԳՆ-ն հանրապետության բնակիչներին հորդորում է զերծ մնալ Բելառուս ուղևորություններից հանրապետությունից դուրս գալը սահմանափակելու Մինսկի որոշումից հետո: Այս մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Յանիս Բեկերիսը: «Նկատի ունենալով անվտանգության իրավիճակը՝ հատուկ կոչ ենք անում գնահատել Բելառուս մեկնելու անհրաժեշտությունը: Բացի դրանից՝ միգրացիայի խիստ կանոններն էլ ավելի են խստացվել: Դրանք կարող են ազդել և՛ մեր հպատակների, և՛ այն բելառուսների վրա, որոնք Լատվիայում մշտական բնակության թույլտվություն ունեն»,- ասել է Բեկերիսը լատվիական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ Բելառուսի ներմուծած կարգը թույլ է տալիս երկրից դուրս գալ միայն այն մարդկանց, որոնք այլ երկրում երկարաժամկետ կացության թույլտվություն ունեն, բայց ոչ հաճախ, քան վեց ամիսը մեկ անգամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան