Արտաքին 5 տարի առաջ - 21:58 03-06-2021

Հրապարակվել է Բայդենի եվրոպական այցերի ժամանակացույցը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Եվրոպա մեկնելու ժամանակացույցը:

Հունիսի 10-ին նա կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ինչպես նաև կմասնակցի Մեծ Բրիտանիայի Քորնուոլ քաղաքում G7-ի գագաթնաժողովին` հունիսի 11-ից 13-ը: Հունիսի 13-ին Վինձորի ամրոցում նա կհանդիպի Եղիսաբեթ թագուհուն:

Դրանից հետո Բայդենը կայցելի Բրյուսել՝ հունիսի 14-ին մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այնտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Հաջորդ օրը ԱՄՆ նախագահը կմասնակցի ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին, ինչպես նաև կհանդիպի Բելգիայի թագավոր Ֆիլիպի և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ:

Դրանից հետո նա կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շվեյցարիայում նա կհանդիպի նաև նախագահ Գի Պարմելինին և արտգործնախարար Իգնացիո Կասիսին:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպումից առաջ բանակցություններ կվարի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան