Ավելին 5 տարի առաջ - 21:19 03-06-2021

Բելառուսի ՆԳՆ-ն պատրաստվում է զինել բելառուսական փոստատարներին

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը սահմանել է հատուկ կանոնադրական առաջադրանքներ կատարող ձեռնարկությունների աշխատակիցներին զենք-զինամթերք տրամադրելու նորմեր: Այս մասին հաղորդվում է Ազգային իրավական ինտերնետային պորտալում հրապարակված փաստաթղթում:

Այսպիսով, հատուկ միջոցներ ստացողների թվում են փոստային օպերատորները: «Белпочта»-ի աշխատակիցներին թույլատրվում է ատրճանակ կրել:

Գլխավոր անտառապահները, անտառտնտեսությունների տնօրենները, որսորդները իրավունք ունեն մեկական ողորկափող հրացան կրել: Հրացանի համար պարկուճերի նվազագույն քանակը կլինի 50-ը, իսկ ողորկափող զենքի համար՝ 80: Զենքը կտրամադրվի նաև «Специальная связь» պետական ​​փոստային ձեռնարկության աշխատակիցներին:

Ինկասատորները ևս ատրճանակ կստանան: Իսկ մեկ ինկասատորական խմբին կտրվի ավտոմատ հրացան:

Անցյալ տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր ուժեղացնել ժողովրդական աշխարհազորայինների աշխատանքը և նրանց զենք բաժանել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան