Ներքին 5 տարի առաջ - 16:18 03-06-2021

Այո՛, ներողություն եմ խնդրել. Անահիտ Ավանեսյան

Այո, ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել։ Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիերը և մասունքերը ոչ պատշաճ վիճակում պահելուն։

Հարցին՝ արդյոք ինքը՝ նախարարը, իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի կապակցությամբ, տիկին Ավանեսյանը պատասխանեց․

«Ես՝ որպես քաղաքական պատասխանատու անձ, միանգամից արձագանքել եմ, այո՛, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»։

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ բացթողումը նրանում է, որ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում