Ներքին 5 տարի առաջ - 11:52 03-06-2021

Կառավարության նիստում նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ էր. ԱԳՆ-ն հերքում է փոխնախարարների հրաժարականի մասին լուրը

ԱԳՆ փոխնախարարները հրաժարվել են մասնակցել Կառավարության նիստի այսօրվա՝ հունիսի 3-ի նիստին: Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանին աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:

Կառավարության նիստում ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ էր: Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվել էր ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը:

Արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը:

«Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով