Ներքին 5 տարի առաջ - 11:27 03-06-2021

Կարո՞ղ է՝ մի օր էլ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, և հիմա նա ամեն օր դրա առաջ խնկարկում է. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ հայ զինվորի դիերը ոչ պատշաճ պայմաններում պահելու զարհուրելի դեպքին:

Վերջինս ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան:

Նա նշեց, որ անձամբ է տեսել այդ զարհուրելի տեսարանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում կիրառվել են նաև անհամաչափ պատիժներ, ըստ երևույթին, պատժվել են գործի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք մեղավոր չեն, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա, և հայտարարվել է նաև, որ կարող են լինել նաև ադրբեջանցիներ:

«Կարո՞ղ է՝ մի օր էլ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, և հիմա նա ամեն օր դրա առաջ խնկարկում է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով