Ներքին 5 տարի առաջ - 22:05 02-06-2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր:

Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, այնուհետև պատասխանել հարցերին:

Փոխնախարարը, փոխմարզպետի ուղեկցությամբ, շրջայց է կատարել նախ Արմավիրի, ապա Մեծամորի բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ, մանրամասն հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։ Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներով Արմավիրի մարզն աչքի է ընկնում գրանցած լավ ցուցանիշներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում