Ավելին 5 տարի առաջ - 20:20 02-06-2021

22-ամյա հնդիկը ազատվել է 42 կիլոգրամ ավելորդ քաշից և պատմել է նիհարելու իր մեթոդի մասին

42 կիլոգրամ ավելորդ քաշից ազատված 22-ամյա հնդիկ Շիվամ Գուպտան բացահայտել է նիհարելու իր մեթոդը: Նրա խորհուրդները մեջբերում է The Times of India- ն:

Գուպտան պատմել է, որ մանկությունից տառապել է գիրությունից: Դպրոցական տարիներին ընկերները ծաղրել են իրեն, իսկ աղջիկներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել իր վրա։ Տղան բազմաթիվ սննդակարգեր է փորձարկել, սակայն դրանք բոլորն անարդյունավետ են եղել։

Արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ ճիշտը ոչ թե սննդակարգից ճարպ պարունակող սննդամթերքի բացառումն է, այլ դրանց չափավոր օգտագործումը: Սկսելով ուտել նոր եղանակով՝ հենց առաջին մի քանի շաբաթների ընթացքում երիտասարդը կորցրել է մոտ 12 կիլոգրամ:

Ներկայումս Գուպտան նախաճաշին ուտում է հինգ սպիտակուցով ձվածեղ, խմում բանանի պրոտեինային կոկտեյլ, ճաշին եգիպտացորենի աղցան է ուտում և կաթնաշոռային պանիր, իսկ ընթրիքին հավով բանջարեղենային ռագու՝ չապատի լոշիկով։

Բացի այդ, Գուպտան շաբաթվա ընթացքում կարդիովարժություններ է անում և մկանների յուրաքանչյուր խմբի վրա աշխատում է 5-ից 20 րոպե, իսկ յուրաքանչյուր կիրակի նվիրում է հանգստին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում