Արտաքին 5 տարի առաջ - 16:36 02-06-2021

Օմանի ծոցում հրդեհվել ու խորտակվել է Իրանի ռազմածովային նավատորմի ամենամեծ նավը

Հունիսի 2-ի առավոտյան Օմանի ծոցում հրդեհվել ու խորտակվել է Իրանի ռազմածովային նավատորմի ամենամեծ նավը՝ «Խարկ» լցանավը: Այս մասին հաղորդել է «Ֆարս» լրատվական գործակալությունը: Հրդեհը մարել են 20 ժամում, տուժել է 20 մարդ:

«Խարկը» կառուցվել է 1977 թվականին Մեծ Բրիտանիայում և ներառվել նավատորմում 1984 թվականին: Դա «Օլ» նախագծի 4 լցանավերից մեկն էր, մյուսները ծառայում էին բրիտանական նավատորմում ոչ ավելի, քան մինչև 2000 թվականը:

Լցանավը մի քանի օր առաջ ուղևորվել էր ուսումնական նավարկության Իրանի հարավում գտնվող Ջասկ նավահանգստից: Նավում եղել է շուրջ 400 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը: Հրդեհի պատճառները չեն նշվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով