Ներքին 5 տարի առաջ - 15:36 02-06-2021

Ներդրումային դաշտն սկսում է կարգավորվել․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին խնդրել են մեկնաբանել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ «Հայաստան հորդող ներդրումների» մասին հայտարարությունը:

Ավանեսյանի խոսքով՝ Վահան Քերոբյանի հայտարարությունը վերաբերում էր ներդրումային դաշտի կարգավորմանը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Հետաքրքրությունը տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես հայկական, այնպես էլ դրսի, առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է, բայց նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ:

Շինարարության ոլորտը, եթե նայենք մաքուր նոմինալ թվերով, 2019-ի մակարդակը կարողացել ենք այս եռամսյակներում համեմատաբար վերականգնել, ինչն արդեն վատ չէ: Իհարկե, մենք ներկայիս դրությամբ շատ ուշադիր նայում ենք բոլոր ոլորտներին, հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա մեր տնտեսական վերականգնման և ապագա աճի առանցքային ոլորտներից է լինելու, որովհետև, այո՛, մենք պետք է արժեք ստեղծենք աշխարհի համար: Որոշ տեղեր արդեն բավականին լավ արդյունքներ կան, սակայն պարզ է, որ հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ժամանակներում կառուցվածքի փոփոխությունները կարող են բերել նրան, որ այն ոլորտները, որոնք ներկայիս դրությամբ լավ վիճակում են, կարող են վատ վիճակում հայտնվել և հակառակը: Օրինակ՝ տուրիզմի ոլորտը, մեր կանխատեսումներով՝ պետք է սկսի արագ վերականգնվել»,- ասաց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ զբոսաշրջության պատկերը մեծապես կախված է լինելու միջազգային զբոսաշրջային հոսքերից:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում ներդրումներին, Ավանեսյանը նկատեց՝ վերջին տարիներին մեծ ծավալներով ինտենսիվ այգիներ են սկսել հիմնվել:

«Մենք պատրաստվում ենք դա խրախուսել, և, այո՛, ինտենսիվ այգեգործությունն ու գյուղատնտեսությունն են լինելու այն ճյուղը, որով գյուղատնտեսությունը պետք է զարգանա: Մենք՝ որպես հանրություն, դրանից միայն շահելու ենք, ուստի հանրային ռեսուրսները պետք է ուղղենք նրան, որ անցումը դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն արագ տեղի ունենա»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան