Արտաքին 5 տարի առաջ - 10:30 02-06-2021

Իտալիայում երկու ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործն ազատ է արձակվել

Իտալիայում 25 տարվա բանտարկությունից հետո վաղաժամկետ ազատ է արձակվել Սիցիլիայի մաֆիայի «Կոզա նոստրա» խմբավորման անդամ Ջիովանի Բրուսկան, որը դատապարտվել էր երկու ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել մի շարք աղմկահարույց սպանությունների մեջ, այդ թվում՝ 14-ամյա երեխայի: Ըստ իր իսկ հայտարարությունների՝ Բրուսկան սպանել է ավելի քան հարյուր հիսուն մարդու:

Բրուսկան ձերբակալվել էր 1996 թ. և դատապարտվել ցմահ ազատազրկման, ընդ որում՝ ցմահ ազատազրկման 26 տարին ստացել է մաֆիայի դեմ պայքարող դատավոր Ջիովանի Ֆալկոնեի և նրա կնոջ դեմ հաջողված մահափորձ կատարելու համար: Այնուամենայնիվ, մայիսի 31-ին հանցագործն ազատվել է բանտից չորս տարի փորձաշրջանով: Նա վաղաժամկետ ազատ է արձակվել հետաքննության հետ համագործակցելու համար:

«Անկախ նրանից, թե ինչ կարելի է մտածել այն ժամանակ նրա արած ոճրագործությունների մասին, համագործակցություն է եղել»,- ասել է մաֆիայի դեմ պայքարի գլխավոր դատախազ Ֆեդերիկո Կաֆյերո դե Ռահոն:

Նշենք, որ 64-ամյա Բրուսկային ազատ արձակելու մասին լուրը սուր քննադատության ալիք է առաջացրել իտալական հասարակության մեջ, գրում է Giornale de Sicilia-ն: Մինչև 1996 թ. նրա ձերբակալությունը Բրուսկան իտալացի ամենահետախուզվող հանցագործներից մեկն էր, Կոզա նոստրայի պարագլուխների պարագլուխ Տոտո Ռիինայի աջ ձեռքը և իր դաժանության համար ստացել էր Քրիստոնյաների մարդասպան մականունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով